Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Արմեն Սարգսյան. Հարցը միայն այն չէ, ուզում ես, թե ոչ, պատրաստ ես, թե ոչ, այլ նաև այն, թե ինչ ես անելու` առաջարկն ընդունելու դեպքում

Արմեն Սարգսյան. Հարցը միայն այն չէ, ուզում ես, թե ոչ, պատրաստ ես, թե ոչ, այլ նաև այն, թե ինչ ես անելու` առաջարկն ընդունելու դեպքում
31.01.2018 | 12:32

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը` դառնալ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն, Արմեն Սարգսյանի համար «անսպասելի սպասված էր»: «Երկար տարիներ մարդիկ իմ անունը շահարկել են ամեն ընտրության ժամանակ, ես դրան շատ հանգիստ էի վերաբերվում: Այդ տարիներին նման հաղորդագրություններին հումորով էի վերաբերվում»,- ասաց Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա հիշեցրեց, որ դեսպանի պաշտոնն էլ, երբ իրեն առաջարկել է ՀՀ նախագահը 2013-ին, դարձյալ ժամանակ է խնդրել` մտածելու, և համաձայնվել է՝ պայմանով, որ աշխատելու է առանց վարձատրության։

«Համարում էի, որ սա իմ կողմից հայրենիքին լրիվ չվերադարձված պարտքի մի մասն է: Շատ անսպասելի չէր, իհարկե, նախագահի առաջարկը, բայց դրանից առաջ ես նրա հետ նման խոսակցություն չեմ ունեցել: Առաջարկությունը շատ մեծ պատիվ է: Շնորհակալ եմ, որ նախագահը հասկացավ, որ ես պետք ունեմ ժամանակի, մտածելու: Դրա համար շատ պատճառներ կան»,- նշեց Արմեն Սարգսյանը: «Հարցը միայն այն չէ, ուզում ես, թե ոչ, պատրաստ ես, թե ոչ, այլ նաև այն, թե ինչ ես անելու` առաջարկն ընդունելու դեպքում»,- ընդգծեց նա։

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ