ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Շարմազանովը` Արմեն Սարգսյանի` ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնի առաջարկն ընդունելու մասին

Շարմազանովը` Արմեն Սարգսյանի` ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնի առաջարկն ընդունելու մասին
02.02.2018 | 15:34

Արմեն Սարգսյանի հանդիպումները բոլոր քաղաքական ուժերի հետ դեռ չեն ավարտվել` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Երբ լինեն բոլոր հանդիպումները, նա վերջնական կհանդիպի ՀՀ նախագահի հետ, որը վճռորոշ հանդիպում է լինելու»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

«Որոշելու իրավունքն իրենն է, մենք բոլորս կողմ ենք քվեարկել նրա թեկնածությանը, նա այն գործիչն է, որն ի զորու է իրականացնել այն լիազորությունները, որ դրված են ՀՀ 4-րդ նախագահի առջև»,- նշեց ՀՀԿ խոսնակը: է։

Դիտվել է՝ 1623

Մեկնաբանություններ