Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Շարմազանովը տեղյակ չէ Արմեն Սարգսյանի ծրագրերից

Շարմազանովը տեղյակ չէ Արմեն Սարգսյանի ծրագրերից
09.02.2018 | 15:14

Արմեն Սարգսյանը դեռ չի որոշել՝ առաջադրվում է որպես նախագահի թեկնածու, թե չէ, որ ՀՀԿ-ն բանակցություններ վարի կամ չվարի խորհրդարանական այլ ուժերի հետ` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հարցին` ԲՀԿ-ի հետ ՀՀԿ-ն բանակցություններ վարու՞մ է, որ նախագահի թեկնածուի ընտրության ժամանակ քվեարկեն Արմեն Սարգսյանի օգտին, Շարմազանովը պատասխանեց, որ ընդդիմադիր խմբակցությունների հետ Արմեն Սարգսյանը կհանդիպի և կտեղեկացնի իր որոշման մասին:


«Գուցե ընդդիմադիրները որոշում են կողմ քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, և մեր բանակցությունների կարիքը չի զգացվի»,- հավելեց նա:
Շարմազանովն ասաց, որ ինքն էլ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ չեն հանդիպել դեռևս Արմեն Սարգսյանի հետ, որ ծրագրերից տեղյակ լինեն:

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ