Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
13.02.2018 | 15:23

Երևանի ավագանու նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել, որի պատճառով գարշահոտություն է տարածվում Նուբարաշենի տարածքում: «Երկիր ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը տարավ, որ տա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ՀՀԿ-ականները վեր կացան, որ արգելեն, ջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանի մոտ և նա վեր կացավ տեղից:


Երևանի ավագանու նիստում ընդմիջում հայտարարվեց, որ վիճակը շտկեն: Այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվեցին «Երկիր ծիրանիի» անդամների վրա: Քաշքշուկի ժամանակ նրանք մի քանի ապտակ հասցրին Մարինա Խաչատրյանին: «Ելք» խմբակցության ներկայացուցիչները փորձում էին բաժանել կռվողներին: Ավագանու նիստն ընդհատվեց, ոստիկանները փորձեցին դահլիճից դուրս բերել «Երկիր ծիրանիի» անդամներին:

Դիտվել է՝ 1087

Մեկնաբանություններ