Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կառավարության վերջին նիստը

Կառավարության վերջին նիստը
05.04.2018 | 22:16

«Սահմանադրության պահանջից ելնելով՝ մոտակա ժամանակներս մենք ներկայացնելու ենք կառավարության հրաժարական», կառավարության այսօրվա նիստի ավարտին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը և նախարարներին հանձնարարեց շարունակել նույն տեմպով աշխատել:

«Չուրախանաք, շարունակելու ենք աշխատել նույն տեմպով, տեմպերը չգցեք», ասաց Կարեն Կարապետյանը: Կառավարության վերջին նիստը նաև կառավարության վերջին բաց նիստն էր: Ապրիլի 9-ին գործող կառավարությունը հրաժարական է տալու, այնուհետև կառավարության նիստերն անցկացվելու են դռնփակ:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ