Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Human Rights Watch-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները

Human Rights Watch-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները
18.04.2018 | 12:41

«Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանը հարցազրույցում Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:

«Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կամակերպությունը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և բողոքի ցույցերին: Ցավոք սրտի, Հայաստանը ունի ազատ հավաքների և խաղաղ ցուցարարների բողոքի ցույցերը խոչընդոտելու և ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու պատմություն, ինչը կրկնվեց նաև այս անգամ: Այդ պատճառով մենք չափազանց մեծ ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին չխոչընդոտել խաղաղ ցուցարարների ազատ հավաքներն ու ցույցերը: Human Rights Watch»-ը հանդես է եկավ հայտարարությամբ՝ հիշեցնելով ՀՀ հիշխանություններին ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների՝ անհամաչափ ուժի կիրառման անցյալը: Մենք տիրապետում ենք Հաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների բոլոր մանարամասներին և կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները: Մենք արդեն արձանագրել ենք, որ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է նետել ցուցարարների ուղղությամբ:

Իրավապահ մարմինները պետ է զերծ նման նռնակների օգտագործումից: Թեև դրանք որպես այդպիսին ոչ մահաբեր ազդեցության նռնակներ են, կարող են լուրջ վնաս հասցնել և լուրջ հետևանքներ ունենալ մարդու առողջության համար»` նշել է Գիորգի Գոգիան:

Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ