ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նիկոլ Փաշինյան. Սարգսյանը արդեն իսկ զգում է ժողովրդական թավշյա հեղափոխության շունչը

Նիկոլ Փաշինյան. Սարգսյանը արդեն իսկ զգում է ժողովրդական թավշյա հեղափոխության շունչը
19.04.2018 | 21:53

Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Աժ-ում Սերժ Սարգսյանի խոսքը, թե կարող են շնորհավորել իրեն, քանի որ, վերջապես, ինքը Երևանում տուն է ունեցել և հավելեց. «Նա նկատի է ունեցել Հայաստանի թիվ մեկ առանձնատունը, որը նրա իսկ դիմումի համաձայն Սերժ Սարգսյանին սեփականաշնորհել էր Կարեն Կարապետյանի կառավարությունը»։

Փաշինյանը նաև հիշեցրեց իր քայլարշավի ժամանակ արած հայտարարությունը, թե ապագա կառավարության առաջին որոշումը պետք է լինի Սերժ Սարգսյանի սեփականաշնորհած այդ առանձնատունը կրկին ազգայնացնելը։ «Բայց այսօր իր անփառունակ կառավարության առաջին նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ինքնակամ հրաժարվում է այդ առանձնատնից։ Սա նշանակում է, որ Սարգսյանը արդեն իսկ զգում է ժողովրդական թավշյա հեղափոխության շունչը», - հայտարարեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ