ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Փաշինյանը կոչ է անում վերադառնալ կամուրջներ, փողոցներ շրջափակելու մարտավարությանը

Փաշինյանը կոչ է անում վերադառնալ կամուրջներ, փողոցներ շրջափակելու մարտավարությանը
19.04.2018 | 21:55

Նիկոլ Փաշինյանն այսօրվա հանրահավաքում հայտարարեց, որ ցանցային պայքարը շարունակվում է, առաջարկելով վաղը վերադառնալ կամուրջներ, փողոցներ շրջափակելու մարտավարությանը: Վաղվա գործողությունների առանձնահատկությունն է, որ բեռնատար մեքենաները պետք է առաջինը փողոց դուրս գան, քանի որ Հայաստանում չկան բեռնատարներ էվակուացնելու հատուկ քարշակներ:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ