ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Շտապօգնության առա՞ջ էլ ճանապարհները փակ են

Շտապօգնության առա՞ջ էլ ճանապարհները փակ են
27.04.2018 | 01:52

«Չէ, չենք կարող, գնա շրջանցիր, բաց փողոց գտիր»,- այսպես ապրիլի 25-ին Թումանյան-Նալբանդյան հատվածում մի երիտասարդ մերժեց բացել ճանապարհը շտապօգնության մեքենայի առաջ, որը կանչի էր շտապում։ «Էսպես բան կլինի՞, երեխաս ծանր վիճակում է, շտապօգնությունը չի գալիս։ Սրտի պրիստուպ ա, իսկ շտապօգնությունն ուշացավ, բա սա ձև՞ է»։ Ոչ, սրանք շտապօգնության մատյանից գրառումներ չեն, այլ հեռախոսով մեզ հասցեագրված բողոքներ, որոնց հետևում մարդիկ են, ովքեր կարիք ունեն շտապբուժօգնություն ստանալու։

Այն, որ այս օրերին այդ խնդիրը մեծ է եղել, փաստում են նաև մասնագետները։ Երևանի քաղաքային շտապօգնությունից տեղեկացանք, որ ճանապարհների փակ լինելու պատճառով կանչերն ուշանում են միջինը 45 րոպեից 1 ժամ։ Ինչ վերաբերում է հանրահավաքներում բժշկական ծառայություն ցուցաբերելու հարցին, ապա Երևանի քաղաքային շտապօգնությունից ասացին, որ հանրահավաքներին հերթապահում է 6 շտապօգնության բրիգադ, շտապօգնության ծառայությունն աշխատում է գերծանրաբեռնված, սրան էլ գումարվում է ճանապարհների փակման խնդիրը։ Չմոռանանք, որ շտապօգնության ծառայության կարիք կարող է ունենալ ճանապարհները շտապօգնության առջև փակող յուրաքանչյուր ցուցարար կամ նրա հարազատը։ Ինչպե՞ս կարձագանքեն վերջիններս, եթե ծառայությունը մեկ ժամ ուշանա, երբ հաճախ մարդու լինել-չլինելու հարցն է դրված։ Արդյո՞ք «սրտի կաթվածը» կհասկանա, որ «հանուն ազատության» են ճանապարհները փակել և կսպասի մինչև սահմանադրական փոփոխություններ կամ ընտրություններ լինեն, նոր միայն «հարվածի»։ Այս ամենին ինչքան էլ հումորով վերաբերվենք, խնդիրը չի լուծվի, պետք է լրջորեն մոտենալ հարցին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ