Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԱԺ պատգամավոր Կ. Կարապետյանի գնահատականները նրա անձնական մոտեցումներն են և կապ չունեն ՀՀԿ պաշտոնական տեսակետի հետ

ԱԺ պատգամավոր Կ. Կարապետյանի գնահատականները նրա անձնական մոտեցումներն են և կապ չունեն ՀՀԿ պաշտոնական տեսակետի հետ
28.04.2018 | 12:25

Ասօր մամուլում հրապարակված հարցազրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանն ասել էր, որ ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով։ «Նոր իրողությունների պայմաններում ՀՀԿ-ն չի կարողանա արդյունավետ կառավարել: Այսքան տարի իշխում է ՀՀԿ-ն, և այդ տարիների հետևանքն են նաև հասարակական ընդվզումները»,- նշել էր նա:


Հարցազրույցին հետևեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի արձագանքը, որտեղ մասնավորապես ասված է. «Վերջին մի քանի ժամվա ընթացքում բազմաթիվ զանգեր և էլեկտրոնային նամակներ ենք ստանում՝ կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի՝ 1in.am կայքին տված հարցազրույցի հետ: Հաշվի առնելով հարցադրումները՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ հարցազրույցում հնչած տեսակետները բացառապես պարոն Կարապետյանի անձնական մոտեցումներն են և որևէ կապ չունեն ՀՀԿ պաշտոնական տեսակետի հետ»:

Դիտվել է՝ 1951

Մեկնաբանություններ