ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Միհրան Հակոբյան. ՀՀ բոլոր իշխանությունները խորացրել են համագործակցությունը ՌԴ-ի հետ

Միհրան Հակոբյան. ՀՀ բոլոր իշխանությունները խորացրել են համագործակցությունը ՌԴ-ի հետ
01.05.2018 | 20:40

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ԱԺ հատուկ նիստում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր հետ քայլ է արել նախկինում արած իր մի շարք հայտարարություններից: «Ասում է, որ հիմա՝ որպես վարչապետի թեկնածու, ստիպած է հաշվի նստել այլ իրողությունների հետ: Փաշինյանի նման մոտեցումները, իհարկե, ընդունելի կլինեին, եթե իր կողմից հնչեցրած նախկին և ներկայումս արված հայտարարությունները լինեին տարբեր իրողությունների առկայության պարագայում: ՀՀ-ն հիմա էլ, 1 տարի առաջ էլ, 5 տարի առաջ էլ, 20 տարի առաջ էլ եղել է ՌԴ ռազմավարական դաշնակիցը: Մեր տնտեսությունը, քաղաքականությունը, անգամ սոցիալական հարաբերություններն ամուր թելերով կապված էին ՌԴ-ի հետ, ինչը գիտակցել են բոլոր իշխանությունները, գիտակցել են և ձգտել խորացնել հարաբերությունները Մոսկվայի հետ»,- ասաց նա:


Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի բոլոր իշխանությունները խորացրել են համագործակցությունը ՌԴ-ի հետ, իսկ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցությունն այս քայլերից մեկն էր: Հակոբյանը շեշտեց, որ եթե Նիկոլ Փաշինյանն այս իրողությունը չի պատկերացնում՝ դա նշանակում է, որ լուծում է զուտ իր այսրոպեական քաղաքական շահը: «Մի քանի ամիս առաջ պարոն Փաշինյանը խորհրդարանի փոքր խմբակցության ղեկավարն էր, իսկ հիմա հեղափոխական ճանապարհով փորձում է հասնել երկրի ղեկավարի ճանապարհին: Հիմա ո՞նց եք պատկերացնում, ո՞ր սկզբունքներով ենք առաջնորդվելու՝ փոխված իրողությունների՞, թե՞ իրականության, չէ՞ որ իրականությունը մի փոքր այլ է: Մի կողմից պարոն Փաշինյանն ասում է, որ պետք է հաշվի նստել իրողության հետ, մյուս կողմից հանրահավաքի հարթակին նրա կողքին կանգնած մարդիկ մարգինալ հակառուսական ելույթներ են ունենում»,- ընդգծեց Միհրան Հակոբյանը:

Դիտվել է՝ 2171

Մեկնաբանություններ