Պետք է լրջորեն վերանայվի այն պրակտիկան, որ դեսպանների, հյուպատոսների պաշտոններին նշանակվում են կադրային դիվանագետ չհանդիսացող անձինք` Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ կարգի նշանակումները խոչընդոտում են Հայաստանի դիվանագիտական կորպուսի բնականոն զարգացմանը և խնդիրներ առաջացնում Հայաստանի միջազգային հարաբերություններում», - ասաց նա: Այս խնդրի լուծմանը հավասարակշռված մոտեցում են ցուցաբերելու ու գնահատելու են դեսպանների արդյունավետության աստիճանը: «Այդ արդյունավետությունը գնահատելով՝ կարվեն համապատասխան հետևություններ», - հայտարարեց վարչապետը: