ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.05.2018 | 00:09

Եթէ ցօղունն ու արմատը մարմինն են տունկին, ես-ը անոր ծաղիկն է: Ինչպէս ծաղիկն է շռայլ իր բուրմունքով ու գոյնով, այնպէս պէտք է ըլլայ նաեւ ես-ը ճշմարիտ, որ համանուագն է զգայարանքներուն:
Խնձորենին կը բռնուի գարնան պատճառած հաճելի ցաւով ու կոտտանքով՝ ծաղկումի ու պտղաբերութեան համար: Այդ պտղաբերութիւնը ծառին ես-ն է:
Ես-ը զաւակն է, որ իր մօր մարմնէն կը բաժնուի:


Ամառը ծառը շռայլ է իր կանանչ տերեւներով, ծաղիկի գեղեցկութիւնով, պտուղի մատուցումով, այնպէս պէտք է ըլլայ ես-ը:


ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 2199

Մեկնաբանություններ