ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ քննարկել է Մանվել Գրիգորյանի արարքը

Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ քննարկել է Մանվել Գրիգորյանի արարքը
19.06.2018 | 19:03

«Ժողովուրդը» գրում է, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպել է կուսակիցներից մի քանիսին ու քննարկել խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները: Նա հավաստիացրել է, թե տեղյակ չի եղել Գրիգորյանին վերագրվող արարքից և ասել է, թե չէր ուզենա հավատալ, որ այս ամենը ճիշտ է, բայց և նշել է, թե տեսած կադրերն այլ բան են վկայում: Այդ հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ երեկվա հայտարարության տեքստը, որտեղ նշված էր, որ եթե հաստատվի մեղքը, Գրիգորյանը պետք է պատասխան տա:

Դիտվել է՝ 1587

Մեկնաբանություններ