«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Բարձր գներ, ճկուն քաղաքականություն

Բարձր գներ, ճկուն քաղաքականություն
25.06.2018 | 15:40

Դահլիճների վարձակալության գները վերանայվում են: Խնդիրը մշակույթի նախարարի ուշադրության կենտրոնում է: Դահլիճների սակագները բարձրացան նախորդ նախարարի նորամուծության արդյունքում՝ հարուցելով ազատ ստեղծագործողների, մասնավոր կոլեկտիվների դժգոհությունը:

Եթե ինչ-որ ժամանակ քննադատվում էր այն հանգամանքը, որ ասենք, մայր թատրոնը՝ Սունդուկյանը, օպերային թատրոնը կարող են բեմ տրամադրել ում և ինչին ասես, ապա քննադատությունների, նաև գների բարձրացման արդյունքում, ասես, վերանայվեց քաղաքականությունը, զտվեցին միջոցառումները:
Օպերային թատրոնից մեզ հայտնեցին, որ թատրոնի համար առաջնային նպատակ չէ
վարձակալությամբ գումար աշխատելը, բեմը տրամադրելու առաջնությունը տրվում է սեփական խաղացանկային ներկայացումներին, այնուհետև՝ պետական կոլեկտիվներին և պետական հովանավորությամբ անցկացվող միջոցառումներին: Հարցին՝ վերանայելու՞ են սակագինը, պատասխանեցին, որ խնդիրը կարգավորվում է նախարարի հրամանով, այս պահին նոր հրաման չեն ստացել:


Տիկնային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ պետք է ճկուն քաղաքականություն վարել, հաշվի առնել՝ ո՞վ է վարձակալում դահլիճը, ի՞նչ նպատակով. Մեզ մոտ հաճախ վարձակալում են մանկական խմբեր, անցկացվում է հեղինակային երգի փառատոն, լինում են նաև բարեգործական համերգներ, որոնցից ստացված շահույթը գնում է հիվանդ երեխաներին: Բարձր գները պահպանելով՝ կարող ես զրկել հետաքրքիր խմբերին ելույթ ունենալուց»: Եվ, իհարկե, գնային սանդղակը փոխվում է կոմերցիոն բնույթի միջոցառումների դեպքում: Մեր զրուցակցի կարծիքով՝ Արմեն Ամիրյանի հրահանգը մի բաց ուներ, նշված էր կոնկրետ օրվա վարձը, մինչդեռ կան կազմակերպություններ, որ, օրինակ, երկու ժամով են վարձակալում դահլիճը, պարզ է, որ մեկ օրվա համար սահմանված 250 հազար դրամը շատ է: Նույնը պետք է ասել մանկական միջոցառումների, բարեգործական համերգների համար: Արգելքներ էլ կան: Տիկնիկային թատրոնը հարթակ չի տրամադրում ռաբիս երգիչներին, կրոնական ու քաղաքական միջոցառումներին:


Նախարար Մակունցը ֆեյսբուքյան էջում նշել է, որ գների վերանայման հրամանն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: Ցանկը պաշտոնապես կհրապարակվի նախարարության կայքում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ