Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հո զոռով չէ, կարողանում են գուշակել

Հո զոռով չէ, կարողանում են գուշակել
25.06.2018 | 19:08

Էրմիտաժի երկարամյա բնակիչ, Աքիլլես անունով կատուն կարողացել է անսխալ գուշակել Ռուսաստան-Սաուդյան Արաբիա, Իրան-Մարոկկո, Բրազիլիա-Կոստա Ռիկա հանդիպումների ելքը:
Յակով Պոտապիչ անունով արջը անսխալ է եղել Ռուսատանի ընտրանու երկու դիմակայությունների ելքի գուշակման հարցում: Նա գուշակել է նաև Պորտուգալիա-Իսպանիա մրցակցության ելքը, սակայն սխալվել է Արգենտինա-Իսլանդիա դիմակայության ելքի հարցում: Երրորդ հորիզոնականում է Կլեոպատրա Գետակինճը, որն անսխալ գուշակել է Անգլիայի հաղթանակը՝ Պանամայի, Ռուսաստանինը՝ Եգիպտոսի, Շվեդիայինը՝ Հարավային Կորեայի, Իրանինը՝ Մարոկկոյի նկատմամբ, սակայն վրիպել է Արգենտինա-Խորվաթիա դիմակայության հարցում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ