ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է

Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է
05.07.2018 | 13:26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Սյունիքում է: Հուլիսի 5-ին նա
Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Կապանի հրապարակներում, Քաջարանում դահլիճային ձևաչափով հանդես կգա ելույթներով, կպատասխանի տեղացիների հարցերին:
Նիկոլ Փաշինյանը Սիսիան գնաց ուղղաթիռով:

Որպես վարչապետ՝ սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Սյունիք, մարզը ներառված չէր թավշյա հեղափոխության օրերին Փաշինյանի երկշաբաթյա քայլերթի ծրագրում: Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնելու Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ, այցելելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան, հայ-իրանական սահմանին գործարկված «Մեղրի» ազատ տնտեսական գոտի: Վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Վայոց ձորի մարզ, լինելու է Ամուլսարի հանքավայրում, որտեղ երկու շաբաթ է բողոքի ցույցեր են` ընդդեմ հանքի շահագործման: «ՈՒրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ