ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

«Այս հուշարձանն ամբողջացնում է ժայռերի քաղաքի կոլորիտը»

«Այս հուշարձանն ամբողջացնում է ժայռերի քաղաքի կոլորիտը»
07.07.2018 | 21:46

Երևան-Գորիս մայրուղու մուտքը խորհրդանշող «Զանգեր» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկեց «Գորիսը 2018 թվականի մայրաքաղաք» միջպետական ծրագիրը։
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանն իր խոսքում նշեց, որ Գորիսն ունի հարուստ պատմություն, այս հուշարձանն ամբողջացնում է ժայռերի քաղաքի կոլորիտը. «Կառույցն առանձնահատուկ է նաև նրանով, որ համայնքի և Գորիսի համայնքապետարանի համատեղ ջանքերով ու ներդրումներով են իրականացվել վերականգնման աշխատանքները»: Կառույցի ճարտարապետը Սևադա Զաքարյանն է: «Զանգերի» քարերը Իշխանասարի փեշերից են բերվել: Կառույցի դիմաց գտնվող սարի վրա կա դիտակետ, որը հավանաբար պատրաստ կլինի աշնանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ