Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Բարով չես եկել, Էրդողա՛ն». գերմանացիները Էրդողանին տեսնել չեն ուզում

«Բարով չես եկել, Էրդողա՛ն». գերմանացիները Էրդողանին տեսնել չեն ուզում
20.09.2018 | 19:04

Բեռլինի և Քյոլնի բնակիչները բողոքի ակցիաներ են նախապատրաստում՝ Գերմանիա Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին ընդառաջ: Այս մասին տեղեկացնում են գերմանական լրատվականները:

«Բարով չես եկել, Էրդողա՛ն». այս խորագրով ծրագրված բողոքի ակցիաներ են նախաձեռնել վերջիններս, ինչի պատճառով ոստիկանությունը անվտանգության խիստ միջոցներ է ձեռնարկում՝ կանխելու համար բողոքողների ու տեղի թուրքական համայնքի միջև հնարավոր բախումները։

Գերմանական աղբյուրները հայտնում են նաև, որ բողոքի ակցիաներին մինչև 10.000 մարդ կմասնակցի:

Հիշեցնենք, որ Էրդողանի այցը Գերմանիա սպասվում է սեպտեմբերի 28-ին։ Չորս տարվա դադարից հետո սա կլինի Էրդողանի առաջին պաշտոնական այցն այդ երկիր։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ