«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Փաշինյանը չի ցանկանում, որ Մարուքյանի եղբայրը քաղաքապետ դառնա

Փաշինյանը չի ցանկանում, որ Մարուքյանի եղբայրը քաղաքապետ դառնա
05.10.2018 | 01:03

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Անհրաժեշտ 11 ստորագրություններից 10-ն առկա է հենց «Լուսավորի» թիմից, բայց պակասող մեկ ստորագրությունն այդպես էլ չի հայտնվում:


Վանաձորի քաղաքապետարանի «Իրատեսի» աղբյուրը հայտնում է, որ գործընթացը, ըստ երևույթին, այդպես էլ կյանքի չի կոչվի, քանի որ նոր իշխանությունները ոգևորված չեն Քրիստ Մարուքյանին քաղաքապետի պաշտոնում տեսնելու հեռանկարով:


«Հայտնի է, որ ԱԺ «Ելք» դաշինքը փլուզվեց այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն անվստահություն հայտնեց իր նախկին թիմակիցներ Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին, ու հիմա տրամաբանական չէ կարծել, թե վարչապետը կցանկանա օժանդակել, որ Մարուքյանի եղբայրը քաղաքապետ դառնա: Նրանց միջև ներքին բախում կա, ու, հնարավոր է, վարչապետ Փաշինյանին գոնե այս պահին ձեռնտու է, որ գործող քաղաքապետը շարունակի պաշտոնավարել,- ասաց մեր զրուցակիցն ու ավելացրեց,- եթե ԼՀ-ի թիմը քաղաքապետին անվստահություն հայտնելու այս գործընթացը չհաջողի, ապա, հավանական է, որ այդքան ցանկալի պաշտոնին հասնելու համար նոր սցենարներ մշակեն»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ