Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Որակապես նոր ֆուտբոլի հույս ունի

Որակապես նոր ֆուտբոլի հույս ունի
23.11.2018 | 02:41

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր սպասումներն է հայտնել 2022 թվին Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին: Ֆրանսիացի մասնագետը հույս է հայտնել, որ կատարյան առաջնությունը կտարբերվի մոսկովյանից: «Հուսով եմ, որ 2022 թվին կանցկացվի իսկական աշխարհի առաջնություն: «ԱԱ-2018»-ը լավն էր, սակայն այն ավելի շուտ հիշեցնում էր Եվրոպայի առաջնություն՝ դրանում հրավիրված Բրազիլիայի հավաքականով: Նայելով «ԱԱ-2018»-ը՝ կարելի է մտածել, թե եվրոպական ֆուտբոլը մի գլխով բարձր է մնացած աշխարհամասերի ֆուտբոլից: Հուսով եմ, որ եվրոպականներից զատ՝ 2022-ին մյուս թիմերն էլ ցույց կտան ավելի բարձր որակի ֆուտբոլ»,- Վենգերի խոսքերն է մեջբերում The Mirror-ը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ