Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Էդմոն Մարուքյան. ԼՀԿ-ն քաղաքակրթական և արժեքային ընդդիմություն է ձևավորված քաղաքական մեծամասնությանը

Էդմոն Մարուքյան. ԼՀԿ-ն քաղաքակրթական և արժեքային ընդդիմություն է ձևավորված քաղաքական մեծամասնությանը
10.12.2018 | 21:29

Դեկտեմբերի 9-ի ընտրություններով ավարտվում է հեղափոխությունը ու երկիրը թևակոխում է համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն՝ ընթերցելով կուսակցության խորհրդի հայտարարությունը. «Հայաստանում կայացած պատմական ընտրությունները մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն են, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը։ ԼՀԿ-ն արժևորում է օրինական ընտրությունների կազմակերպման իրողությունը և իր երախտագիտությունը հայտնում մեր կուսակցությանը վստահության քվե տված քաղաքացիներին՝ մոտ 80 հազարից ավելին։ Մենք դա համարում ենք մեր եռամյա ակտիվ գործունեության հանրային գնահատականը, ապացույցը, որ Հայաստանի հասարակությունն ունի իրապես ազատական, եվրոպական մոդելի պետություն կառուցելու անվերապահ պահանջ։ Միևնույն ժամանակ դեկտեմբերի 9-ի ընտրություններով ավարտվում է հեղափոխությունը ու երկիրը թևակոխում է համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ, որտեղ խորհրդարանն ունի հայեցակարգային մոտեցումներ ունեցող փոխզսպող և հակակշիռ հանդիսացող ուժի անհրաժեշտություն»:

Մարուքյանը նշեց, որ ԼՀԿ-ն քաղաքակրթական և արժեքային ընդդիմություն է ձևավորված քաղաքական մեծամասնությանը։ «Միաժամանակ մտահոգ ենք, որ անգամ հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսը և քաղաքականությունը շարունակում են մնալ քաղաքական խրոնիկ հիվանդ համակարգի հետևանքը, որի դեմ պայքարը լինելու է մեր ուժի գլխավոր առաջնահերթություններից մեկը», - ասաց Մարուքյանը։

Դիտվել է՝ 2374

Մեկնաբանություններ