Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
11.12.2018 | 00:22

...թե «Իմ քայլը» դաշինքում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը, մանավանդ ռեյտինգային թեկնածուների միջև, ընտրություններից հետո ավելի է խորացել. «Միմյանցից ձայն խլելու արդյունքում պատգամավոր դառնալու շանս ունեցողների և չունեցողների հարաբերությունները գրեթե թշնամական են դարձել, սա կարող է սպառնալ ոչ միայն ՔՊ կուսակցությանն ընդհանրապես, այլև «Իմ քայլի» պառլամենտական ֆրակցիային՝ մասնավորապես։ Թեկնածուներից շատերը, մանավանդ լծակ ունեցողները, պաշտոններ զբաղեցնողները անխնա կիրառել են վարչական լծակները և շատերը, կառավարության գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի նման, չեն պատրաստվում լռել։ Սպասում ենք՝ վերջնական ցուցակին, թե անվանական ովքեր են մտնելու պառլամենտ, հետո կերևա անելիքներս»- ասաց սակավ ձայներ ստացած «Իմ քայլի» ռեյտինգայինով առաջադրված մեր զրուցակիցը։

Դիտվել է՝ 14849

Մեկնաբանություններ