Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՅԴ-ն նոր իշխանությունների հետ մտերմանալու ուղիներ է փնտրում

ՀՅԴ-ն նոր իշխանությունների հետ մտերմանալու ուղիներ է փնտրում
28.01.2019 | 19:52

Խորհրդարանում չհայտնվելուց հետո ՀՅԴ-ն իշխանությունների հետ առավել մտերմանալու և համագործակցելու ուղիներ է փնտրում:

Կուսակցության անցուդարձին քաջատեղյակ «Իրատեսի» զրուցակիցն ասաց, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Դաշնակցության նորընտիր բյուրոյի անդամների հանդիպման ընթացքում շահագրգիռ զրույց է ծավալվել հնարավոր համագործակցության թեմայի շուրջ:
«Տեղեկություն կա, որ ՀՅԴ-ականները Նիկոլ Փաշինյանին առաջարկել են Հայաստանի ու Արցախի միջև փոխօգնության համաձայնագիր ստորագրել: Վստահաբար ասել են, թե այդ գործընթացը կարող են իրենց վրա վերցնել: Դե բնական է, որ դրա դիմաց պաշտոնի կամ որոշ պորտֆելների ակնկալիք ունեն»,- նշեց մեր զրուցակիցը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ