Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Պետական գործիչների» ժամանակը

«Պետական գործիչների» ժամանակը
19.02.2019 | 02:23

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաղթելով 12 թեկնածուների, այսօր կրկին պետք է կռիվ տա ևս մի խումբ էջմիածինցիների հետ, որպեսզի մնա իր տեղում: Մեր տեղեկություններով, մի խումբ էջմիածինցիներ որոշել են ստորագրահավաք կազմակերպել գործող քաղաքապետի հրաժարականի պահանջով: Նրանք դժգոհ են օրիորդի կառավարումից և կադրային քաղաքականությունից:


Երբ փորձեցինք հասկանալ, թե 31-ամյա քաղաքապետն ինչ կենսագրություն ունի, ինչու են այս երիտասարդ աղջկան վստահել մանվելգրիգորյանական բարքերից զզված էջմիածինցիների հոգսերը, պարզվեց, ոչ միայն նրա հրաժարականը չպետք է պահանջեն, այլ երջանիկ լինեն, որ այդպիսի «պետական գործիչ» է իրենց բաժին հասել: Այո, հենց պետական: Վիքիպեդիայում նրա կենսագրությանը ծանոթանալիս նախանձով ես լցվում էջմիածինցիների հանդեպ: Եվ այսպես. «Դիանա Մնացականի Գասպարյան (մարտի 22, 1988, Վաղարշապատ), հայ քաղաքական և պետական գործիչ, Վաղարշապատի քաղաքապետ, Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին կին քաղաքապետը»: Իսկ դուք ասում եք` պետական գործիչներ չունենք:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ