Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Իշխանության լույսն ու ստվերը

Իշխանության լույսն ու ստվերը
23.04.2019 | 04:57

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը ներիշխանական կյանքում ամեն ինչ իրար է խառնել։ Եղած խնդիրներին գումարվել են նորերը, բոլորն սկսել են բոլորից զգուշանալ ու միմյանց կասկածել։ Այս վիճակն առկա է նաև ամենաբարձր մակարդակում։ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չէ։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը Դավիթ Սանասարյանի գործը Վանեցյանի համար փորձաքար է համարել. եթե ԱԱԾ-ին հաջողվի ծանրակշիռ հիմքով ապացուցել Սանասարյանի մեղավորությունը, Արթուր Վանեցյանը կշարունակի պաշտոնավարել, եթե ոչ, հրաժեշտ կտա պաշտոնին։ Ի դեպ, Փաշինյանի այս ցանկությունը նոր չէ, բայց առայժմ ձեռնպահ է մնում կտրուկ քայլերի դիմելուց և սպասում է հարմար պահի։


Այս ամենում հետաքրքիր դերակատարում ունի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Վարչապետի կարգադրությամբ աշխատանքից ազատված ու նախագահի աշխատակազմում անմիջապես աշխատանքի անցած Վանեցյանի մոր հանգամանքը, նույն տեղեկություններով, շատ ծանր է տարել Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս հասկանում է, որ իշխանությունում հզոր բևեռ է ձևավորվում իր դեմ, ինչը պետք է կանխել որքան հնարավոր է շուտ։ Հիմա նյարդերի պայքար է գնում, ու թե ով ինչքան կդիմանա, ցույց կտա Դավիթ Սանասարյանի գործի ընթացքը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ