ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Հանրապետական հիվանդանոցում էլեկտրաէներգիան «խնայել» են անգամ վիրահատության ժամանակ

Հանրապետական հիվանդանոցում էլեկտրաէներգիան «խնայել» են անգամ վիրահատության ժամանակ
12.07.2019 | 01:35

Հուլիսի 10-ին հանրապետության ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի մի քանի ժամ տևած անջատումների ժամանակ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանն իրենց սուրբ պարտքն էին համարել մարդկանց հորդորել հնարավորինս խնայողաբար էլեկտրաէներգիա օգտագործել: Արսեն Թորոսյանը, օրինակ, Facebook-ի իր էջում գրել էր. «Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսզի կարևորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատե՛ք ավելորդ լույսերը, օդափոխիչները և այլն»: Հանրապետական հիվանդանոցում, ըստ երևույթին, այնքան լուրջ են ընդունել «շեֆի» ասածը, որ անջատել են ինչ պատահի: «Իրատեսի» զրուցակիցն ասաց, որ վիրահատական սեղանին պառկած հիվանդին բժիշկները չեն կարողացել վիրահատել՝ հոսանք չլինելու պատճառով:


«Տեղային անզգայացումով վիրահատություն պետք է անեին, երբ հոսանքը գնաց: Բժիշկներն իրար էին նայում, չգիտեին՝ ինչ անեն: Հարցնում ենք՝ դուք համապատասխան սարքեր չունե՞ք, որ հոսանք ապահովի, ասում են՝ ոչ: Ստիպված եղանք այնքան սպասել, մինչև լույսերը եկան, ու բժիշները կարողացան գործի անցնել: Բարեբախտաբար, վիրահատությունը չէին սկսել, այլապես պատկերացնու՞մ եք ինչ կլիներ, եթե հանկարծ վիրահատության ընթացքում անջատում լիներ»,- ասաց նա:


Մեր զրուցակիցը պատմեց նաև, որ զանգահարել է առողջապահության նախարարության թեժ գիծ, ներկայացրել խնդիրը, բայց նրան ի պատասխան ասել են, թե իրենք ոչինչ անել չեն կարող, պետք է հիվանդանոցի տնօրենությանը դիմել: Նախարարությունը, փաստորեն, անհաղորդ է իր ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունում տիրող իրավիճակին: Ի՞նչ է նշանակում վիրահատությունը հետաձգել կամ այն կիսատ թողնել էլեկտրաէներգիա չլինելու պատճառով, իսկ եթե ծայրահեղ ծանր դեպք լինե՞ր ու շտապ վիրահատություն անելը վայրկյանների հա՞րց: Այդ դեպքում ո՞վ էր պատասխան տալու:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ