Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ստամբուլյան կոնվենցիայով հասարակության ուշադրությո՞ւնն են շեղում

Ստամբուլյան կոնվենցիայով հասարակության ուշադրությո՞ւնն են շեղում
01.08.2019 | 11:52

Խորհրդարանական մեծամասնության տեսակետը Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ հակասական է: Իշխանական բուրգի վերևում գտնվողները, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առայժմ խուսափում են կարծիք հայտնելուց կոնվենցիայի մասին, սպասելով, թերևս, թե ինչ կասի Վենետիկի հանձնաժողովը, կամ էլ ուղղակի «հանգիստ նստել են տեղներն» ու հետևում են, թե ինչպես է հասարակությունը հերթական անգամ ճամբարների բաժանվում:

Չի բացառվում, որ Ստամբուլյան կոնվենցիան օրակարգ բերելն ու քննարկման թեմա դարձնելն ուղղակի գործիք է հասարակության ուշադրությունը հերթական անգամ շեղելու համար: Աղբավայրի վերածված մայրաքաղաքի գարշահոտությունը, Սևանի հիմնախնդիրը, կառավարության ոչ բավարար աշխատանքն ու մարդկանց հուզող այլ երևույթներ իշխանության նարկայացուցիչները փորձում են սքողել կոնվենցիայի քննարկմամբ: Հանրության ուշադրությունը դեպի այլ կողմ շեղելու մանիպուլյացիաներին օրվա իշխանությունները հրաշալիորեն են տիրապետում՝ դատարանների շրջափակումից մինչև օրհներգի փոփոխության հարց: Կարծում եմ՝ ապակողմնորոշող ու ոչինչ չտվող գաղափարներին, շինծու ու մտացածին նախաձեռնություններին ուղղակի չպետք է արձագանքել, քանի որ դրանց բուն նպատակը հանրության ուշադրությունը շեղելն է և մարդկանց միջև հերթական անգամ բաժանարար գծեր անցկացնելը: «Բաժանիր, որ տիրես»-ի մտայնոււթյունը նոր չէ, բայց դրան հակազդելու վրա ժամանակ ու ռեսուրսներ ծախսելն էլ սիզիփոսյան աշխատանք կլինի: Օրակարգում պետք է պահել կարևորագույն այն հարցերն ու խնդիրները, որ իրապես օրախնդիր են:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 10928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ