«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Գևորգ Գևորգյան. Նիկոլին իշխանության բերած ուժերը մի նպատակ ունեն՝ հօգուտ ադրբեջանի մեկընդմիշտ լուծել Արցախի հարցը

Գևորգ Գևորգյան. Նիկոլին իշխանության բերած ուժերը մի նպատակ ունեն՝ հօգուտ ադրբեջանի մեկընդմիշտ լուծել Արցախի հարցը
13.11.2019 | 18:00

Նիկոլին իշխանության բերած ուժերը մի նպատակ ունեն՝ հօգուտ ադրբեջանի մեկընդմիշտ լուծել Արցախի հարցը: Այս քայլով նպատակ ունեն հզորացնելու թուրք-ադրբեջանական տանդեմը, թուլացնելու և հարվածելու Հայաստանին, քանի որ մենք, որպես քրիստոնյա պետություն, ոսկոր ենք թուրքի կոկորդին:

Նիկոլի տեսակն ամենահարմարն էր՝ հայրենիքի պաշտպանությունից հրաժարված, արհեստավարժ բամբասող, ով կարողանում է ժողովրդին դրդել ագրեսիվ քայլերի, բոլորին լարել իրար դեմ և վերջապես՝ գլոբալիստ, լիբերալ, ով ազգայինը կեղծ թեզ է համարում: Որպես հզոր զենք այս ամենի իրականացման համար ընտրեցին քարոզչական կեղտոտ քայլերը, մանիպուլիացիոն մեթոդները և ժողովրդին քծնելու, սիրաշահելու տակտիկան: Այս քայլերով զավթեցին իշխանությունը: Սակայն բուն նպատակին չեն կարողանում հասնել, որովհետև մարդիկ արդեն սթափվում են և շատ լավ հասկանում, որ իրենք ոչ միայն խաբված են այլև վտանգված: Իշխանությունը զավթած ապազգայինները, իրենց առաջնորդ Նիկոլի գլխավորությամբ, առաջին ուղղությամբ նպատակային և ինտենսիվ հարվածում են մեր անվտանգությանն ու ինքնիշխանությանը, երկրորդ ուղղությամբ մեր ողնաշարին՝ լեզու, կրոն-եկեղեցի, մշակույթ, հայ ընտանիք: Ատելության զենքով, զրպարտությունների և մանիպուլիացիաների միջոցով իշխանությունը զավթածները փորձում են կերտել իրենց ցանկալի «երջանիկ անհատներ»-ով հասարակություն, որի համար միևնույնն է լինելու Արցախը կհանձնեն ադրբեջանին թե ոչ, պղծության քարոզ կլինի թե ոչ, պատերազմ կլինի թե ոչ, վերջիվերջո՝ Հայն ու Հայաստանը կլինեն թե ոչ:


Նիկո՛լ, փասափուսեդ՝ տարատեսակ Արայիկներովդ հանդերձ, հավաքի՛, դու խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, դու թիկունքից խբեցիր Ազգին, այ դրա համար էլ դու շուտով անգամ քո շվաքից ես վախենալու:

Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ