ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ապահովագրվեն, բայց ինչով

Ապահովագրվեն, բայց ինչով
17.12.2019 | 13:01

Առողջապահական ապահովագրությունը, որը բավական բուռն հանրային քննարկման արժանացավ, պատճառն իրականում ոչ այնքան դրա կարևորությունը չհասկանալն էր, այլ որ այսօր առանց այն էլ ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների վզին նոր հարկատեսակ է փաթաթվելու։ Անշուշտ, կար նաև արդարացված դժգոհություն, թե ինչու պետք է աշխատողները վճարեն չաշխատող մարդկանց համար, բայց իրականում ամեն ինչի հիմքը մարդկանց սուղ միջոցներն են։


Ոչ մեկը դեմ չէ սեփական առողջությունն ուշադրության կենտրոնում պահելու, բայց դրանից առավել քաղաքացիների զգալի տոկոսը կանգնած է ամենօրյա հացի, սննդի փող ունենալու, քիչ թե շատ գոյությունը պահելու հրամայականի առաջ։ Դրա համար այսպիսի ծրագրերը, առավել ևս, երբ դրանք խիստ թերի են մշակված, միշտ էլ արժանանում են դիմադրության։


Իսկ առաջարկվող տարբերակից առաջին տպավորությունն այն է, որ աշխատող քաղաքացիների համար նոր հարկատեսակ է սահմանվում, ընդ որում, բավական բարձր տոկոսով։ Սրան զուգահեռ մամուլը գրեց, որ պետական աշխատողների ապահովագրությունն իրականացվում է այնպիսի ընկերության կողմից, որը իշխանամերձ գործարարի է պատկանում։ Ու այս ամենն էլ հիմք ունենալով, ի՞նչ եք կարծում, հանրությունը սիրահոժար կհամաձայնի նոր հարկատեսակի ավելացմանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ