«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Դուք ձեր թիմին դեռ համոզեք

Դուք ձեր թիմին դեռ համոզեք
29.06.2020 | 22:02

Այս իշխանությունից գլուխ չես հանի, արդեն հաշիվը կորցրել ենք, թե քանի անգամ են կառավարության անդամներն իրար հակասող, իրենք իրենց հերքող հայտարարություններ արել։ Հետո էլ անընդհատ ժողովրդին են մեղադրում, թե պարետատան սահմանած կանոններին չեն հետևում։ Ընդամենը երեկ առողջապահության նախարարը հորդորեց չգնալ ռեստորաններ, սրճարաններ, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է, թե առողջապահության նախարար է պիտի ասի, դուք ընդամենը հետևեք ավելի վաղ հայտարարված 3 կանոներին։ «Կանոնների պահպանումը կառավարության միակ պաշտոնական կոչն է․․․Հակահամաճարակային կանոնները ռեստորանում կարելի է եւ պահպանել, եւ չպահպանել: Առօրյա կյանքում էլ հնարավոր է եւ պահպանել, եւ չպահպանել»,- շեշտել է Փաշինյանը։ Հիմա կողմնորոշվեք, ով է ձեզնից ավելի ճիշտ և մեկ ընդհանուր ուղերձ հղեք ժողովրդին, որ ձեր հակասական մտքերից մոլորվել է։


Այսքանից հետո դեռ տեղ ունե՞ք մեղքը ժողովրդի վզին փաթաթելու։ Ժողովրդի անունից եք ամեն օր խոսում, ի՞նչ եղավ, որ այդ ժողովուրդը էլ ձեր ասածները բանի տեղ չի դնում, չի հետևում ձեր կանոններին։ Գուցե այնքան հակասական մտքեր ու քայլեր եք արել, որ անգամ սեփական թիմակիցները ձեզ լուրջ չեն վերաբերվում։ Թիմակիցները դեռ մի կողմ, անգամ վարչապետի ընտանիքի անդամներն են անտեսում այդ կանոնները։ Այնպես որ, ձեր շրջապատին համոզեք, հետո նոր խոսեք վիրուսի հանդեպ ժողովրդի քամահրական վերաբերմունքի մասին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ