Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մենք այ­լընտ­րանք չու­նենք` դա­տա­պարտ­ված ենք միաս­նա­կան ու հա­մախմբ­ված լի­նե­լու»

«Մենք այ­լընտ­րանք չու­նենք` դա­տա­պարտ­ված ենք միաս­նա­կան ու հա­մախմբ­ված լի­նե­լու»
14.07.2020 | 13:22

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը «Կա­ճառ» գի­տա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար, պատ­մա­կան ­գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ, Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի հու­մա­նի­տար ամ­բիո­նի վա­րիչ, պա­հես­տա­զո­րի մա­յոր ՄՀԵՐ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆՆ է:

ՀԱ­ՄԱ­ՌՈՏ ԼԻԿ­ԲԵԶ ԱՆ­ՀԱՅ­ՐԵ­ՆԻՔ «Ա­ՊԱԶ­ԳԱ­ՅԻՆ ՍՈ­ՐՈ­ՍԱ­ԿԱՆ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ
«Հայ­րե­նիք» հաս­կա­ցու­թյունն ու­նի աշ­խար­հագ­րա­կան և հոգևոր ի­մաստ: Աշ­խար­հագ­րա­կան ի­մաս­տով՝ հայ­րե­նիքն այն տա­րածքն է, ո­րը պատ­մա­կա­նո­րեն պատ­կա­նում է տվյալ հա­վա­քա­կա­նու­թյա­նը, իսկ հոգևոր տե­սա­կե­տից՝ այն բնա­տա­րածքն է, ո­րը տվյալ ազ­գի կամ էթ­նիկ հան­րույ­թի ան­հատ­ներն ըն­կա­լում են որ­պես ի­րենց ազ­գա­յին կամ էթ­նիկ ինք­նու­թյան ան­քակ­տե­լի մաս: Այս ի­մաս­տով՝ ազ­գը և հայ­րե­նի­քը ան­բա­ժա­նե­լի ամ­բող­ջու­թյուն են: Հայ­րե­նիքն ա­ղերս­վում է հայ­րե­րի՝ նախ­նի­նե­րի հետ. այդ ա­ռու­մով ու­նի նաև զգա­յա­կան են­թա­տեքստ. են­թադ­րում է մայր հայ­րե­նի­քի հան­դեպ հա­տուկ, սր­բա­զան զգաց­մունք, ո­րը զու­գակց­վում է սի­րո, պարտ­քի գի­տակց­մա­նը, նվիր­վա­ծու­թյա­նը և հայ­րե­նա­սի­րու­թյա­նը: Հայ­րե­նի­քը փո­խանց­վում է սերն­դե­սե­րունդ: Հայ­րե­նի­քը սր­բու­թյուն է: «Հայ­րե­նիք», «պե­տու­թյուն», «ծնն­դա­վայր» հաս­կա­ցու­թյուն­ներն ու­նեն տար­բեր բո­վան­դա­կու­թյուն: Որևէ ազ­գի կամ էթ­նո­սի ան­դա­մը կա­րող է ծն­վել ու ապ­րել իր հայ­րե­նի­քից դուրս՝ այլ տա­րած­քում, լի­նել ոչ իր հայ­րե­նի պե­տու­թյան քա­ղա­քա­ցին: Այ­դու­հան­դերձ, նրա հայ­րե­նիքն իր նա­խա­հայ­րե­րի բնօր­րանն է: Այս գի­տակ­ցու­թյան ա­ղա­վա­ղու­մը հան­գեց­նում է ազ­գա­յին-էթ­նիկ ինք­նա­գի­տակ­ցու­թյան երկ­փեղկ­մա­նը, որն էլ ան­խու­սա­փե­լիո­րեն տա­նում է ու­ծաց­ման և ձուլ­ման օ­տար հա­վա­քա­կա­նու­թյուն­նե­րի մեջ: Դա­րե­րի ըն­թաց­քում Հա­յոց աշ­խար­հում ծն­վել են այն­պի­սի քա­ջա­զուն­ներ, ով­քեր ա­ռանց կյան­քը խնա­յե­լու պայ­քա­րել են հայ­րե­նի­քի շե­նաց­ման, բար­գա­վաճ­ման ու ար­տա­քին թշ­նա­մուց այն պաշտ­պա­նե­լու հա­մար: Այդ­պի­սի հայ­րե­նա­սեր­նե­րի շար­քին է դաս­վում սիր­ված մտա­վո­րա­կան Մհեր Հա­րու­թյու­նյա­նը:

ԿԵՆ­ՍԱԳ­ՐԱ­ԿԱՆ ՓՈՔ­ՐԻԿ ՏԵ­ՂԵ­ԿԱՆՔ
Ծն­վել է 1972 թվա­կա­նի հու­լի­սի 9-ին, Շու­շիում։ 1989 թ. գե­րա­զան­ցու­թյամբ (ոս­կե մե­դա­լով) ա­վար­տել է Շու­շիի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան հա­մար 3 միջ­նա­կարգ դպ­րո­ցը։ 1994 թ. ա­վար­տել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի (այժմ՝ ԱրՊՀ) պատ­մա­բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի «պատ­մու­թյուն և օ­տար լե­զու» բա­ժի­նը։ 1988 թվա­կա­նի մա­յի­սին և սեպ­տեմ­բե­րին նա­խա­ձեռ­նել է մի խումբ բարձր դա­սա­րան­ցի­նե­րի ու­ժե­րով Շու­շիի բնակ­չու­թյան ինք­նա­պաշտ­պա­նու­թյան կազ­մա­կերպ­ման փոր­ձե­րը։
1989-1992 թթ. ու­սա­նո­ղա­կան-ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կազ­մում մաս­նակ­ցել է Ար­ցա­խյան շարժ­ման քա­ղա­քա­կան փու­լին և ԼՂՀ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան պաշտ­պա­նու­թյա­նը։
1990-1992 թթ. կար­ճատև ընդ­մի­ջու­մով ե­ղել է «Հայ ազ­գայ­նա­կա­նու­թյան ճա­կատ» կազ­մա­կեր­պու­թյան «Ցե­ղակ­րոն­ներ» ջո­կա­տի գա­ղա­փա­րա­կան պատ­րաս­տու­թյան պա­տաս­խա­նա­տուն։ Այդ ըն­թաց­քում մաս­նակ­ցել է մի շարք գաղտ­նի ա­ռա­ջադ­րանք­նե­րի կա­տար­մա­նը։ 1991 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րին կա­մա­վոր ներ­կա­յա­ցել է Ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի շտաբ և որ­պես շտա­բի պե­տի օգ­նա­կան մաս­նակ­ցել դեկ­տեմ­բե­րի 15-ի Ջա­միլ­լուի ա­զա­տագր­ման ու դեկ­տեմ­բե­րի 16-ի Բեր­քա­ձո­րի (Հա­սա­նա­բա­դի) մոտ հայ մար­տիկ­նե­րի ու ԽՍՀՄ ՆԳՆ ներ­քին զոր­քե­րի ստո­րա­բա­ժան­ման միջև ծա­վալ­ված մար­տե­րին։
1992 թ. սեպ­տեմ­բե­րին ծա­ռա­յու­թյան է ան­ցել ԼՂՀ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի հրե­տա­նու պե­տի ղե­կա­վար­ման մարտ­կո­ցում որ­պես՝ տո­պո­գեո­դե­զիա­կան դա­սա­կի 1-ին ջո­կի հրա­մա­նա­տար, իսկ հրե­տա­նու պե­տի ղե­կա­վար­ման մարտ­կո­ցի կազ­մա­լու­ծու­մից հե­տո 1993 թ. սեպ­տեմ­բե­րի 1-ից նշա­նակ­վել է ՊԲ հրե­տա­նա­յին բրի­գա­դի տո­պո­գեո­դե­զիա­կան հե­տա­խու­զու­թյան ջո­կի հրա­մա­նա­տար:
Այդ ըն­թաց­քում մաս­նակ­ցել է մի շարք մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի։ 1993 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 1-ից մինչև 2016 թ. հու­նիս ծա­ռա­յել է ԼՂՀ ՊԲ «Մար­տիկ» պաշ­տո­նա­թեր­թի խմ­բագ­րու­թյու­նում։ Որ­պես զին­վո­րա­կան թղ­թա­կից մաս­նակ­ցել է Մար­տա­կեր­տի, Ֆի­զու­լու, Մար­տու­նու, Աս­կե­րա­նի, Հադ­րու­թի, Ջաբ­րա­յի­լի շր­ջան­նե­րում մղ­ված պաշտ­պա­նա­կան ու ա­զա­տագ­րա­կան ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, ռազ­մա­ճա­կա­տա­յին բազ­մա­թիվ ռե­պոր­տաժ­նե­րի, մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը լու­սա­բա­նող բազ­մա­թիվ հոդ­ված­նե­րի ու այլ թղ­թակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով ոգևո­րել մար­տն­չող զին­վոր­նե­րին ու հրա­մա­նա­տար­նե­րին։ Պա­տե­րազ­մի ամ­բողջ ըն­թաց­քում և հրա­դա­դա­րին հա­ջոր­դած տա­րի­նե­րին նյու­թեր է հա­վա­քել Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի վե­րա­բե­րյալ՝ մտադ­րու­թյուն ու­նե­նա­լով դրանք գի­տա­կան շր­ջա­նա­ռու­թյան մեջ մտց­նե­լու և վե­րաի­մաս­տա­վո­րե­լու մեր ժո­ղովր­դի քա­ջա­գոր­ծու­թյուն­նե­րը։
Հա­վե­լենք` մաս­նակ­ցել է «Ղա­րա­բա­ղյան ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազմ» հան­րա­գի­տա­րա­նի ստեղծ­ման աշ­խա­տանք­նե­րին և ներ­կա­յաց­րել շուրջ 140 հոդ­ված բա­նա­կի կազ­մա­վոր­ման, խո­շոր ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ու ստո­րա­բա­ժա­նում­նե­րի, կարևոր դեմ­քե­րի ու գոր­ծիչ­նե­րի վե­րա­բե­րյալ։


- Մեր զրույ­ցը սկ­սենք կարևոր մի հար­ցով` մեր սե­րուն­դը լա՞վ է ճա­նա­չում ազ­գի հե­րոս­նե­րին:
-Օ­բյեկ­տիվ լի­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է հա­մա­պա­տաս­խան ու­սում­նա­սի­րու­թյուն և հար­ցում­ներ կա­տա­րել, ա­պա դրանց ար­դյունք­նե­րի հի­ման վրա կար­ծիք հայտ­նել: Գործ­նա­կա­նում, մաս­նա­վո­րա­պես ու­սա­նող­նե­րի շր­ջա­նում, կան և՛ քա­ջա­տե­ղյակ և՛ մա­կե­րե­սա­յին պատ­կե­րա­ցում ու­նե­ցող­ներ: Եր­բեմն այն թյուր կար­ծիքն է հն­չում, թե մի ան­հա­տի կամ ի­րա­դար­ձու­թյան մա­սին մեկ-եր­կու ան­գամ խո­սե­լը կա­րող է հան­րահռ­չա­կել դրանք, մինչ­դեռ ի­րա­կա­նում հան­րահռ­չակ­ման գոր­ծըն­թա­ցը պետք է լի­նի մշ­տա­կան, ա­նընդ­հատ, հետևո­ղա­կան և նպա­տա­կաս­լաց: Ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյա­նը կարևոր դեր հատ­կաց­նե­լու նո­րըն­տիր իշ­խա­նու­թյուն­նե­րի հայ­տա­րա­րած ու­ղե­գի­ծը և կոնկ­րետ քայ­լե­րը, հու­սով ենք, ա­վե­լի հա­մա­պար­փակ լու­ծում կտան այդ ո­լոր­տին, ո­րում ա­ռանց­քա­յին դեր ու­նի հե­րոս­նե­րի օ­րի­նա­կով ե­րի­տա­սարդ սերն­դին դաս­տիա­րա­կե­լը: Մի ա­ռի­թով ար­տա­հայտ­վել ենք, տե­ղին ենք հա­մա­րում հի­շեց­նել, որ այ­սօր հրա­տապ են ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան պե­տա­կան եր­կա­րա­ժամ­կետ, հա­մա­լիր ծրագ­րի մշա­կումն ու ըն­դու­նու­մը: Դա պա­հանջ­ված է նաև աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ու տա­րա­ծաշր­ջա­նա­յին տագ­նա­պա­հա­րույց զար­գա­ցում­նե­րի և մեր պե­տա­կա­նու­թյա­նը նետ­ված մար­տահ­րա­վեր­նե­րի բնույ­թով:
-Որ­պես պատ­մա­բան ու ռազ­մա­կան լրագ­րող` ձեր կար­ծի­քով ինչ­պի­սի՞ աշ­խա­տանք­ներ պետք է կա­տար­վեն մեր զո­րա­մա­սե­րում զին­վո­րա­կա­նի ո­գին ա­ռա­վել մար­տու­նակ ու հայ­րե­նա­սեր դարձ­նե­լու նպա­տա­կով:
-Բա­նա­կում հա­սա­րա­կա­կան-պե­տա­կան պատ­րաս­տու­թյան և բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան դաս­տիա­րա­կու­թյան հս­տակ մե­խա­նիզմ է գոր­ծում, տա­րի­ներ ի վեր զգա­լիո­րեն կա­տա­րե­լա­գործ­վել է այդ ո­լոր­տի խն­դիր­նե­րը լու­ծե­լու գոր­ծի­քա­կազ­մը, պա­տաս­խա­նա­տու­ներն ու սպա­նե­րը ա­նընդ­հատ բարձ­րաց­նում են ի­րենց կա­րո­ղու­թյուն­ներն ու հմ­տու­թյուն­նե­րը: Ա­մե­նաար­դյու­նա­վետ մի­ջո­ցը մար­տա­կան ու­ղի ան­ցած սպա­նե­րի և ա­կա­դե­միա­կան (մաս­նա­գի­տա­կան) կր­թու­թյուն ստա­ցած հրա­մա­նա­տար­նե­րի անձ­նա­կան օ­րի­նակն է: Ա­վե­լի ու ա­վե­լի մեծ տեղ պետք է հատ­կաց­վի հայ ռազ­մար­վես­տի պատ­մու­թյան, հատ­կա­պես Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի, 2016 թ. ապ­րի­լյան հե­րո­սա­պա­տու­մի ու­սա­նե­լի դր­վագ­նե­րի վե­րաի­մաս­տա­վոր­ման և զոր­քե­րին հասց­նե­լու գոր­ծըն­թա­ցին: Ռազ­մա­կան լա­վա­գույն ա­վան­դույթ­նե­րի և հաղ­թե­լու բա­նաձևը բա­ցա­հայ­տող ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի տա­րա­ծու­մը ԶՈՒ-ում, գրա­գետ ու նպա­տա­կաս­լաց քա­րոզ­չու­թյու­նը մշ­տա­կան կա­տա­րե­լա­գործ­ման և ընդ­լայն­ման կա­րիք ու­նեն:
-Հա­վա­տու՞մ եք, որ կգան հա­մախ­մբ­ման ժա­մա­նակ­նե­րը:
-Հա­վա­տում եմ… Մենք այ­լընտ­րանք չու­նենք, մենք դա­տա­պարտ­ված ենք միաս­նա­կան ու հա­մախ­մբ­ված լի­նե­լու, ո­րով­հետև միայն այդ դեպ­քում ենք ի զո­րու պաշտ­պա­նե­լու մեր հայ­րե­նի­քը, մեր պե­տա­կա­նու­թյու­նը և հաս­նե­լու մեր ազ­գա­յին իղ­ձե­րի ի­րա­կա­նաց­մա­նը:
-Որ­պես ռազ­մա­կան լրագ­րող` ինչ հե­տաքր­քիր դեպք կպատ­մեք զին­ծա­ռա­յող­նե­րի հետ հան­դի­պու­մից:
-Շա՜տ-շատ են հի­շա­տա­կու­թյան ար­ժա­նի դեպ­քե­րը: Մտա­դիր եմ այդ հու­շերն ամ­բող­ջաց­նել տաս­նյակ նո­թա­տետ­րե­րի գրա­ռում­նե­րով և ա­ռան­ձին գր­քով հրա­տա­րա­կել: Պա­տե­րազ­մա­կան տա­րի­նե­րի դեպ­քերն ա­վե­լի ու­շագ­րավ են: 1993 թ. գար­նանն էր: Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Պուշ­կեն յալ բար­ձուն­քը ձեռ­քից ձեռք էր անց­նում… Լրագ­րող­նե­րիս ու­ղեկ­ցե­ցին այն­տեղ՝ Խա­չե­նի գու­մար­տա­կի ղա­զան­չե­ցի­նե­րից կազմ­ված ստո­րա­բա­ժան­ման պաշտ­պա­նա­կան բնագ­ծե­րը: Ան­մի­ջա­կան հա­ղոր­դակ­ցու­թյու­նից հե­տո դիր­քա­պահ­նե­րը խոս­տո­վա­նե­ցին, որ մեզ տես­նե­լով «մահ­վան գո­տում»՝ ա­վե­լի ոգևոր­վե­ցին ու գո­տեպ­նդ­վե­ցին:
-Այ­ցե­լու՞մ եք զո­րա­մա­սեր: Ինչ­պի­սի՞ բնույթ են կրում դրանք:
-Հայտ­նի պատ­ճառ­նե­րով այս տա­րի չենք այ­ցե­լել, ուս­տի շատ կա­րո­տել ենք մեր փա­ռա­պանծ բա­նա­կի զին­ծա­ռա­յող­նե­րին: Նա­խորդ այ­ցե­լու­թյուն­նե­րը ե­ղել են բա­նակ-հա­սա­րա­կու­թյուն կա­պի շր­ջա­նակ­նե­րում, հան­դես ենք ե­կել դա­սա­խո­սու­թյուն­նե­րով ու ե­լույթ­նե­րով, կազ­մա­կեր­պել ենք մար­զամ­շա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­ներ, ծա­ռա­տունկ և այլն:
-Ի՞նչ տպա­վո­րու­թյուն­նե­րով եք վե­րա­դառ­նում զին­վոր­նե­րի հետ հան­դի­պում­նե­րից:
-Տպա­վո­րու­թյուն­ներն ան­մո­ռա­նա­լի են: Ա­մեն ան­գամ հնա­րա­վո­րու­թյուն է ստեղծ­վում մտո­վի հա­մե­մա­տե­լու մեր բա­նա­կի ո­րա­կա­կան ա­ճը զար­գաց­ման նա­խորդ փու­լե­րի հետ, ո­րոնց ա­կա­նա­տե­սը և լու­սա­բա­նողն եմ ե­ղել տա­րի­ներ շա­րու­նակ: Մե­րօ­րյա զին­վոր­նե­րը, ո­րոնք մեր որ­դի­նե­րի հա­սա­կա­կից­ներն ու զի­նա­կից­ներն են, ժա­ռան­գա­կան հայ­րե­նա­սի­րու­թյա­նը, ա­րիա­կա­մու­թյա­նը, մար­տու­նա­կու­թյա­նը հա­վե­լում են մեր բա­նա­կում տր­վող փայ­լուն ու­սու­ցու­մը, գա­ղա­փա­րա­կան դաս­տիա­րա­կու­թյու­նը, մաս­նա­գի­տա­կան ու մար­տա­վա­րա­կան ու­նա­կու­թյուն­նե­րը, զեն­քին ու տեխ­նի­կա­յին տի­րա­պե­տե­լու կա­րո­ղու­թյու­նը, գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ներ­դաշ­նա­կու­մը և զին­վո­րա­կան հմ­տա­վար­ժու­թյու­նը, և այդ հա­մա­լիր ամ­բող­ջու­թյամբ կա­տա­րում ի­րենց հայ­րե­նա­սի­րա­կան ու քա­ղա­քա­ցիա­կան պարտ­քը՝ մեր հայ­րե­նի­քի սահ­ման­նե­րի հու­սա­լի պաշտ­պա­նու­թյու­նը՝ քաջ գի­տակ­ցե­լով, որ ի­րենց բազ­կի ու ո­գու շնոր­հիվ է պահ­պան­վում, թե­կուզ և փխ­րուն, խա­ղա­ղու­թյու­նը…
-Հա­ճա­խա­կի՞ եք լի­նում սահ­մա­նա­մերձ գո­տի­նե­րում: Ձեր զգա­ցում­նե­րը սահ­ման այ­ցից ա­ռաջ և հե­տո:
-Այն կար­ծի­քին եմ, որ հայ­րե­նիքն սկս­վում է սահ­մա­նից: Ա­հա այդ գի­տակ­ցու­թյամբ եմ լի­նում սահ­մա­նում: Եվ ա­ռա­ջին միտքն է` ինչ­քա­նով է պաշտ­պան­ված ու ա­նա­ռիկ մեր սահ­մա­նը: Տես­նե­լով դիր­քա­պահ զին­վոր­նե­րի հրա­ցայտ աչ­քե­րը, զգոն և վճ­ռա­կան հեր­թա­պա­հու­թյու­նը, նվիր­վա­ծու­թյու­նը, սպա­նե­րի ու այլ պա­տաս­խա­նա­տու­նե­րի ար­հես­տա­վար­ժու­թյու­նը, ինչ­պես նաև ար­դիա­կան սպա­ռա­զի­նու­թյամբ ու անվ­տան­գու­թյան տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րով հա­գեց­վա­ծու­թյու­նը, ոչ միայն հա­մոզ­վում եմ, որ մեր սահ­ման­ներն ա­նա­ռիկ են, այլ նաև վե­րա­դառ­նում եմ ա­վե­լի ինք­նավս­տահ, հան­գիստ սր­տով և այդ զգա­ցում­նե­րը փոր­ձում եմ փո­խան­ցել նաև մեր շր­ջա­պա­տին:
-Ինչ­պի­սի՞ն եք տես­նում մեր երկ­րի ա­պա­գան:
-Ա­ռա­վել, քան վս­տահ եմ` երկ­րի ա­պա­գան ե­րաշ­խա­վոր­ված ու կան­խա­տե­սե­լի կլի­նի, ե­թե հաս­նենք մեր բնօր­րա­նի՝ Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հի բնա­կան կեն­սա­տա­րած­քում հայ­կա­կան միաս­նա­կան պե­տու­թյան ինք­նիշ­խա­նու­թյան վե­րա­կան­գն­մա­նը, հա­մա­տա­րած հայ­րե­նա­դար­ձու­թյան կազ­մա­կերպ­մա­նը և գի­տե­լի­քա­հենք հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան, սո­ցիալ-տն­տե­սա­կան ու մշա­կու­թա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գաց­մա­նը: Մեր ա­պա­գան մեր իսկ ձեռ­քե­րում է…
-Խոսք՝ ուղղ­ված մեր զին­վո­րա­կան­նե­րին ու ե­րի­տա­սարդ­նե­րին։
-Սի­րե­լի զին­վո­րա­կան­նե­րին ու ե­րի­տա­սարդ­նե­րին մաղ­թում եմ հա­ջո­ղու­թյուն­ներ, նպա­տակ­նե­րի ու իղ­ձե­րի ի­րա­կա­նա­ցում, նպա­տա­կաս­լա­ցու­թյուն ու կամք կյան­քի փոր­ձու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լու հա­մար: Կու­զեի, որ նրանք հի­շեին Գա­րե­գին Նժ­դե­հի խոս­քե­րը. «Յու­րա­քան­չյուր ամ­րոց կա­ռուց­ված է գրա­վե­լու հա­մար»: Այդ խոս­քե­րի հան­գույն՝ «Յու­րա­քան­չյուր դժ­վա­րու­թյուն և խո­չըն­դոտ ա­ռա­ջա­նում են հաղ­թա­հա­րե­լու հա­մար»: Ձեր բո­լոր ձեռ­նար­կում­նե­րում ու նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րում հե­տա­մուտ ե­ղեք մեր պե­տա­կա­նու­թյան ամ­րապ­նդ­ման, հզո­րաց­ման և անն­կուն պաշտ­պա­նու­թյան նպա­տակ­նե­րին, այ­սօր­վա­նից ձեր սե­փա­կան բա­զուկ­նե­րով կեր­տեք ա­պա­գան: Հի­րա­վի ե­կել է գոր­ծե­լու ժա­մա­նա­կը…

Զրույ­ցը` Գա­րիկ Ա­ՎԵ­ՏԻ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5867

Մեկնաբանություններ