«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Առաջիկա սխալներն է ապահովագրում

Առաջիկա սխալներն է ապահովագրում
18.09.2020 | 22:02

Այսօր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում երկար «ասք» է գրել առ այն, որ իր այսօրվա հաջողության համար պարտական է նախկինում եղած գործընթացներում որդեգրած «սխալ տրամաբանությանը»։

Տարբեր իրադարձություններ է վկայակոչել, որոնք առանձին պետք է վերլուծվեն, որոնք նաև ոչ ամենևին «սխալ» ճանապարհ ընտրելու հետևանք են։ Ինչևէ։

Տպավորություն կա, որ Փաշինյանի գրածն ավելի շատ առաջիկա սխալների համար արդարացում ունենալն է, քանի որ կարծես հող է նախապատրաստում, որ հերթական ու ավելի վտանգավոր սխալի համար հայտարարի, թե հանրությունն ապագայում կհամոզվի իր իրավացիության մեջ։


Ավելին, երկարաշունչ ճառը հիմնահատակ ոչնչացնում է վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, եթե հանրությունը չցանկանա, որ նա լինի վարչապետ, նա մեկ օր իսկ չի մնա։ Հիմա գնալով հիասթափությունը մեծանում է, կառավարության սխալներն էլ մեծ չափերի են հասնում, իսկ Փաշինյանն այդ ամենին հակադրում է իր «սխալվելու» ճշմարտացիությունը։ Հիմա փաստորեն բոլորը, ըստ նրա, ճիշտ տրամաբանության մեջ են, իսկ ինքը՝ սխալ, որն իրականում միակ ճիշտն է ու հաղթանակ ապահովողը։
Եվ վերջում. չլինի Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Ես սխալ էի, Նիկոլը ճիշտ», միակ դեպքն էր, երբ Փաշինյանն իսկապես սխալ էր։ Համա թե հայտարարություն է, երկու տարուց ավելի է չի վերծանվում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ