ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մանե Գևորգյան. Հայաստանն իր զինվորականներին ուղարկել է Մոսկվա, Բաքուն անտեսել է Ռուսաստանի նախաձեռնությունը

Մանե Գևորգյան. Հայաստանն իր զինվորականներին ուղարկել է Մոսկվա, Բաքուն անտեսել է Ռուսաստանի նախաձեռնությունը
17.10.2020 | 15:26

Հայաստանն իր զինվորականներին ուղարկել է Մոսկվա՝ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ հանդիպելու համար, որպեսզի քննարկեն ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի դիտարկման մեխանիզմը, «Интерфакс»-ին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:


«Երևանը դրական է արձագանքել ՌԴ նախաձեռնությանը և ՊՆ ներկայացուցիչներին ուղարկել է Մոսկվա՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմը համաձայնեցնելու նպատակով: Բայց, մեր տեղեկություններով՝ Բաքուն իր ներկայացուցիչներին չի ուղարկել այդ հանդիպմանը: Դա նշանակում է, որ Բաքուն, փաստորեն, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունից և մերժում է Ռուսաստանի նախաձեռնությունը», - ասել է Մանե Գևորգյանը: Նրա խոսքով, Երևանում կարծում են, որ Թուրքիան չի թույլատրել, որ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչները այցելեն Մոսկվա։

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ