ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայտնվել էինք մի իրավիճակում, որ ուղղակի այլընտրանք գոյություն չուներ

Նիկոլ Փաշինյան. Հայտնվել էինք մի իրավիճակում, որ ուղղակի այլընտրանք գոյություն չուներ
10.11.2020 | 17:28

Ես այսպիսի որոշում կայացրել եմ, երբ, ըստ էության, բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ բանակն ասում է՝ պետք է կանգնել, որովհետև մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը կամ չի երևում, կամ այդ խնդիրները լուծելու ռեսուրսը սպառված է, կամ այդ խնդիրների գոյության արդյունքում մենք ունենք որոշակի պրոբլեմներ»,-ասաց նա՝ ներկայացնելով օրինակ. «Մենք բախվել ենք այնպիսի տարօրինակ դեպքերի, որ ԶՈւ զորամասը, գունդը պետք է մարտական նպատակով տեղափոխվի, բայց այդ գնդի դռները տվյալ բնակավայրի բնակիչներ փակում են, շրջափակում են մեքենաները և թույլ չեն տալիս, որ զորամասից մեքենաները դուրս գան: Մենք ունեցել ենք այսպիսի տասնյակին հասնող դեպքեր, որոնց արդյունքում մենք ունենում ենք գնդի, տեխնիկայի՝ առաջնագիծ հասնելու խնդիր»,-ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ շատ դեպքերում շատ կոշտ միջամտություններ են արվել, իսկ որոշ դեպքերում հնարավորություն չի եղել նման միջամտություն անել, որովհետև ոստիկանները գործուղված են եղել առաջնագիծ: Նրա խոսքով, զորահավաքային համակարգի խնդիրն է. «Այդ համակարգը կառուցված է այսպես՝ կա գործող բանակ, և անհրաժեշտության դեպքում իրականացվում է զորահավաք, մոբ ռեսուրս՝ մարդիկ, որոնք քաղաքացիական կյանքից զորահավաքով զորակոչվում են բանակ և միանում են ԶՈՒ-ին՝ խնդիրներ իրականացնելու համար:


«Փորձը ցույց տվեց, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ, ցավոք սրտի, այնքան էլ պատրաստ չեն ռազմական գործողությունների լիարժեք մասնակցելուն և արագ կորցնում են մարտունակությունը, ինչը խնդիրներ է առաջացնում:
Նույնը վերաբերում է նաև կամավորների որոշակի շերտի, որոնց մոտ ինչ-որ պահի մարտունակության խնդիներ են առաջանում: Սա ամենևին չի նշանակում, որ մոբ ռեսուրսով և կամավորներով ներգրավված բոլոր մարդիկ նույն վիճակում են եղել: Նրանցից եղել են մարդիկ, որ հերոսական կռիվ են տվել, բայց, ընդհանուր առմամբ, այս ոլորտում մենք տեսել ենք խնդիրներ և որոշակիորեն բախվել ենք նաև դասալքության պրոբլեմի հետ, որը, ցավոք սրտի, ոչ մի կերպ հնարավոր չի եղել լուծել»,-ասաց նա՝ նշելով, թե սրանք միակ պատճառը չեն:


«Ահա այս կարևոր պատճառները մեզ համար ստեղծել են չափազանց լուրջ խնդիրներ: Այն աստիճան, որ մեր բանակը և Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը շատ հստակ խնդիր են ձևակերպել, որ պետք է ժամ առաջ, րոպե առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում՝ հետևանքները կլինեն շատ ավելի ծանր: Չափազանց ծանր որոշում է եղել, որը, գիտեինք, որ պետք է վրդովմունք առաջացնի, սա մեր վրդովմունքը նույնպես առաջացրել է, բայց, ըստ էության, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ ուղղակի այլընտրանք գոյություն չուներ»,-ասաց նա:

Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ