ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Պուտինը հրամանագիր է ստորագրել է ԼՂ-ի համար հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու մասին

Պուտինը հրամանագիր է ստորագրել է ԼՂ-ի համար հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու մասին
13.11.2020 | 22:15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման կենտրոնի կազմում ներգրավվելու են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության, արտաքին գործերի նախարարության, Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչներ, իսկ կազմակերպչական հարցերը դրվում են պաշտպանության նախարարության վրա:

Դիտվել է՝ 1932

Մեկնաբանություններ