Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Նախարարները՝ իրենց հրաժարականի մասին

Նախարարները՝ իրենց հրաժարականի մասին
18.11.2020 | 21:36

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից Աժ-ում լրագրողները հետաքրքրվեցին՝ հրաժարական ներկայացնելո՞ւ է։ Իր ներկայացրած ճանապարհային քարտեզում վարչապետը նաև կադրային փոփոխությունների հարցին էր անդրադարձել։


«Վարչապետը եթե խոսել է, կասի»,- արձագանքեց Արայիկ Հարութունյանը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ հարցին, թե իր անունը կա՞ հրաժարականների ցուցակում, ասաց․ «Չեմ կարող պատասխանել»։ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանն ասաց, որ չի կարող մանրամասնել, թե ինչո՞ւ է Ֆելիքս Ցոլակյանի հեռացել ԱԻ նախարարի պաշտոնից։

Դիտվել է՝ 2852

Մեկնաբանություններ