ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ՌԴ ՊՆ. Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 23 000 մարդ

ՌԴ ՊՆ. Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 23 000 մարդ
30.11.2020 | 13:48

Նոյեմբերի 29-ին ռուս խաղաղապահները ՀՀ տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել արցախցիներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն: Նախօրեին ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1699 մարդ:

Շարասյան երթևեկությունն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ։ «Ռուս զինծառայողներն ապահովել են շփման գծով անցնող ավտոբուսների անվտանգությունը՝ խաղաղ բնակիչներին Ստեփանակերտում գտնվող իրենց տներն ուղեկցելու համար»,- ասված է հաղորդարության մեջ։ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 23 000 մարդ։

Դիտվել է՝ 2532

Մեկնաբանություններ