«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Տեր Հովհաննես. Զինվորների մարմինները գրավյալ տարածքներում՝ մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ

Տեր Հովհաննես. Զինվորների մարմինները գրավյալ տարածքներում՝ մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ
05.12.2020 | 20:30

Տխուր եմ, որ այսօր մեր զինվորների մարմիններն այնտեղ են, ուր թշնամին է՝ գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ, «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքում ասաց Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը։

«Այսօր ես շատ տխուր եմ, տխուր եմ նրա համար, որ կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, տխրում եմ, որ այսօր մեր զինվորների մարմիններն այնտեղ են, ուր թշնամին է՝ գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ։ Կարո՞ղ ենք ասել՝ պատճառը որն է, որ մենք հպարտ քաղաքացի ենք։ Հպարտությունը մեծ մեղք է։ Այսօր բազում երկրներ, գերտերություններ, պատերազմի չեն, բայց չեն ասում հպարտ քաղաքացիներ, իսկ մենք կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մամինները թողնելով այնտեղ՝ մեզ հպարտ քաղաքացի ենք համարում», - ասաց նա։


Դիմելով հավաքվածներին՝ Տեր Հովհաննեսն ասաց. «Գիտեմ, որ եկել եք ձեր արդար բողոքը բարձրացնելու, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել։ Եթե այդպիսինները կան, խնդրում եմ՝ վաղը, մյուս օրը հավաքվենք ու գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվել, այն սահմանում, որտեղ թշնամին է մեզ սպասում։ Մենք պետք է մաքրենք մեր երկիրը։ Սա դեռ սկիզբն է։ Այսօր Դադիվանքի պարսպի տակ թուրքն է քայլում»։

Դիտվել է՝ 4036

Մեկնաբանություններ

st-type-descr-link"> Երբ ու­ղեղ­նե­րում հո­սանքն ան­ջատ­վում է, դրու­թ­յան տեր է դառ­նում մո­մը