ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Էդմոն Մարուքյան. Ոչ ոք չի առաջադրվել, վարչապետի թափուր պաշտոն չկա, որ առաջադրվեն

Էդմոն Մարուքյան. Ոչ ոք չի առաջադրվել, վարչապետի թափուր պաշտոն չկա, որ առաջադրվեն
07.12.2020 | 22:48

Վարչապետի թափուր պաշտոն չկա, որի համար պետք է առաջադրվել՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


«Վարչապետը հրաժարական չի տվել՝ ո՞վ, որտեղ է առաջադրվում: Ասում եք՝ դուք առաջադրվել եք, նա առաջադրվել ա: Ոչ ոք չի առաջադրվել, վարչապետի թափուր պաշտոն չկա, որ առաջադրվեն», - ասաց պատգամավորը: Խմբակցության ղեկավարը նկատեց՝ տեսնում է կոչեր, որոնք կարող են տանել փակուղի: Բայց քաղաքացիական բախման մասով կարծում է, որ երկու կողմում էլ իմաստուն մարդիկ կգտնվեն, որոնք դա թույլ չեն տա: Մարուքյանը նաև ընդգծեց՝ չի կարծում է, որ հողեը ծախել են. «Եվ ասել եմ՝ ինչի արդյունք է այս ամենը: Ամեն ինչ կարող ենք դրա տակ դնել, բայց ես փաստ չունեմ ծախելու, պետական դավաճանության մասին»:

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ