ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Փաշինյանն ամենօրյա տեռորի է ենթարկում թիմակիցներին

Փաշինյանն ամենօրյա տեռորի է ենթարկում թիմակիցներին
09.12.2020 | 14:29

«Հրապարակը» գրում է.

«Ընդդիմությունը երեկ տվեց անհնազանդության ակցիաների մեկնարկը, որոնց նախատիպն օգտագործել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2018-ին։ Երեկ հանրապետության տարբեր հատվածներում փողոցներ էին փակում, ադմինիստրատիվ շենքերի մոտ էին ակցիաներ անում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ այս ակցիաները շարունակելու են ճնշել, և Նիկոլ Փաշինյանը կամովին հրաժարական տալու մտադրություն չունի։ Նա ամենօրյա տեռորի է ենթարկում իր թիմակիցներին՝ նրանց ստիպելով հարցազրույցներ տալ, ստատուսներ գրել՝ ի պաշտպանություն իրեն։ Թիմը դիմադրում է՝ համարում է, որ վաղ է, մարդիկ իրենց չեն հասկանա։ Այս օրերին ով փորձել է «խոսել»՝ Լենա Նազարյան, Էդուարդ Աղաջանյան, Հովհաննես Իգիթյան, Հովիկ Աղազարյան, հայտնվել է վրդովված մարդկանց թիրախում»:

Դիտվել է՝ 2462

Մեկնաբանություններ