ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ

Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ
17.12.2020 | 15:47

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենադպիր Ռադիկ Կարապետյանի, Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հրաչյա Կարապետյանի, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի, «Պաշտպան Հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանի, «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանի, «Արդարություն» կուսակցության նախագահ Արթուր Բալոյանի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի, այն հանգուցալուծելու ուղիների շուրջ: Կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են արտահայտել իրավիճակի վերաբերյալ:

Դիտվել է՝ 3329

Մեկնաբանություններ