ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իշխանության ներսում հրաժարականներ են սպասվում

Իշխանության ներսում հրաժարականներ են սպասվում
17.12.2020 | 16:17

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները տարբեր քաղաքական ուժերի հետ ինտենսիվ քննարկումներ են անցկացնում լուսաբանմամբ և կուլիսային ձևաչափերով, որի ընթացքում քննարկում են երկրի ներսում և դրսում իրավիճակից ելքեր գտնելու հարցը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցիչներն անհանգստացած են օր օրի լարվող վիճակից, ու շատերի համար արդեն հստակ է, որ անհրաժեշտ են իշխանական վերնախավում կտրուկ փոփոխություններ կատարել: Չի բացառվում, որ առաջիկայում իշխանության ներսում կրկին հրաժարականներ լինեն, ընդհուպ նոր վարչապետի ընտրություն կազմակերպվի մինչև դեկտեմբերի վերջ: Սա սցենար է, որը հավանական է համարվում արդեն նաև իշխանության ներսում: Իհարկե, իշխանությունն ամեն գնով փորձելու է, որ 17 կուսակցությունների առաջադրած ՀՀ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը չընտրվի, այլ լինի երրորդ անձ, որը ընդունելի կլինի նաև իրենց համար: Տեսնենք` ինչով կավարտվեն գործընթացները»»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 1923

Մեկնաբանություններ