ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կպել են պե­տու­թ­յան հիմ­քե­րին ու ան­հագ խմում են ա­ր­յու­նը

Կպել են պե­տու­թ­յան հիմ­քե­րին ու ան­հագ խմում են ա­ր­յու­նը
25.12.2020 | 00:31

Հա­յաս­տանն այս պա­տե­րազ­մում պարտ­վեց նաև այն պատ­ճա­ռով, որ դա­սա­լիք­նե­րի իշ­խա­նու­թյու­նը բնա­կան հա­կակ­րանք ու­նի բա­նա­կում ծա­ռա­յած­նե­րի, եր­կիր պա­հած­նե­րի, հայ­րե­նի­քի հան­դեպ ա­վանդ ու­նե­ցող­նե­րի նկատ­մամբ։ Այ­սօր էլ իշ­խա­նու­թյու­նը զար­մա­նում է, որ Սյու­նի­քում մար­դիկ ի­րենց հողն ու ջուրն են պա­հում, մեր­ժում ու չեն ըն­դու­նում Սյու­նի­քը թուր­քի ձեռ­քը տված ան­հայ­րե­նի­քին։ Փա­շի­նյա­նը մինչ պա­տե­րազ­մը վար­կա­բե­կեց բա­նա­կը, գե­նե­րալ­նե­րին, հրա­մա­նա­տար­նե­րին, զին­ված ու­ժե­րի ա­ռա­քե­լու­թյու­նը տե­սավ միայն «ե­լակ» ու­տե­լու մեջ, պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տում ղե­կա­վար կազ­մը վս­տա­հեց հա­մա­կար­գի ա­մե­նա­թույլ ու մի­ջակ զին­վո­րա­կան­նե­րին, փոր­ձա­ռու­ներ նրանց պետք չէին, գլ­խի­վայր շուռ տվեց բա­նա­կը զի­նե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Պա­տե­րազ­մի օ­րե­րին ան­գամ զին­վո­րա­կան­նե­րին սև ու սպի­տա­կի բա­ժա­նեց, Ար­ցա­խի ա­մեն թփին ու քա­րին ծա­նոթ, ռազ­մի բո­վով ան­ցած փոր­ձա­ռու­նե­րին մեկ սե­նյա­կում փա­կեց ու չթո­ղեց պա­տե­րազ­մի մեջ մտ­նել։ Այս օ­րե­րին էլ մեկ-մեկ բեր­ման են են­թար­կում Սյու­նի­քը պա­հող, թշ­նա­մու հետ ու­ղիղ կռիվ տվող հա­մայն­քա­պե­տե­րին, ո­րոնց «մեղ­քը» միայն այն է, որ ու­զում են Սյու­նիքն ա­նա­ռիկ պա­հել։


Նրանք հայ­րե­նի­քը սի­րող, պաշտ­պա­նող մարդ­կանց հան­դեպ ա­տե­լու­թյուն ու­նեն, նրանք չգի­տեն Ար­ցա­խի ար­ժե­քը, նրանց հա­մար թանկ չէ հայ­կա­կան հո­ղը, ո­րով­հետև այդ ա­մե­նը նրանց դի­վա­հար է ա­նում։ Ան­հայ­րե­նիք ղե­կա­վա­րու­թյան հա­մար տեղ չու­նեն հայ­րե­նա­պաշտ­նե­րը, նրանք ա­մեն գնով չե­զո­քաց­նե­լու են նրանց, դա բնա­կան գոր­ծըն­թաց է, այն­պես, ինչ­պես դրա­կան ու բա­ցա­սա­կան լից­քե­րը չեն կա­րող հա­մա­տեղ­վել, կարճ միա­ցում է լի­նե­լու։ ՈՒ սա միայն Փա­շի­նյա­նին բնո­րոշ չէ, այլ իր թի­մի գե­րակ­շիռ հատ­վա­ծին։ Տե­սեք, թե իմ­քայ­լա­կան­ներն ինչ­պես ու ինչ են խո­սում։ Մե­կը Սեյ­րան Օ­հա­նյա­նի առն­չու­թյամբ ա­սում է, թե նա բա­նա­կի հա­մար ո­չինչ չի ա­րել, մյու­սը, լի­նե­լով սյու­նե­ցի, ա­սում է, թե «հե­րիք ա Սյու­նի­քի թե­ման դնեք-վե­կա­լեք»...


Երբ կեն­սագ­րա­կա­նումդ ա­մե­նա­կարևոր փաս­տագ­րու­մը 2018-ին փո­ղոց փա­կելն է, բայց դու քեզ ի­րա­վունք ես վե­րա­պա­հում ար­ցա­խյան հե­րո­սա­մար­տե­րով ան­ցած զին­վո­րա­կա­նին, հրա­մա­նա­տա­րին հեգ­նե­լու և նրա ա­րածն առ ո­չինչ հա­մա­րե­լու, սե­փա­կան հո­ղիդ, տանդ անվ­տան­գու­թյունն ան­գամ Փա­շի­նյա­նի ոտ­քե­րի տակ տրո­րե­լու, նշա­նա­կում է դու կապ չու­նես այս երկ­րի հետ, ո­րով­հետև չս­տեղ­ծե­լով ո­չինչ, քան­դե­լով ու ա­վե­րե­լով ե­ղա­ծը, չգ­նա­հա­տե­լով հայ­րե­նի­քը պաշտ­պա­նող­նե­րին, դու ըն­դա­մե­նը մակաբույծ ես, ո­րը տզ­րու­կի պես կպել է պե­տու­թյան հիմ­քե­րին ու ան­հագ խմում է ա­րյու­նը։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 21408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ