ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ռոբերտ Քոչարյան. Միանշանակ մասնակցելու եմ ընտրություններին

Ռոբերտ Քոչարյան. Միանշանակ մասնակցելու եմ ընտրություններին
28.01.2021 | 13:18

Իհարկե, միանշանակ մասնակցելու եմ ընտրություններին, լրավամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Իմ կողմնակիցներին ես կոչ եմ արել ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին, որոշ ներգրավվածություն ունեմ նաև ես» , - ասել է Քոչարյանը Yerevan.today, Hayeli.am, Politik.am կայքերին հարցազրույցում։ Նա նշել է, որ ունեն քաղաքական պայքարի համար անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը, կա նաև թիմ։


«Շատ ավելի ճիշտ կլիներ, որ վիճակը հնարավոր լիներ կայունացնել և շատ ավելի հանգիստ միջավայրում կազմակերպել ընտրություններ, որովհետև այս մթնոլորտում, այս հակասությունների ու անորոշությունների, զգայուն հարցերի վերաբերյալ պատասխանների բացակայության պարագայում արտահերթ ընտրություններն իսկապես վտանգավոր են։ Բայց, այնուամենայնիվ, եթե իշխանությանը հաջողվի պարտադրել ընտրություններն ավելի արագ, ես չեմ կարծում, որ ճիշտը չմասնակցելն է, կարծում եմ՝ մասնակցելը ճիշտ է։ Հակառակ դեպքում մենք հնարավորություն կտանք այս մարդկանց վերահաստատելու իրենց իշխանությունը։ Այո, մասնակցելու և կրելու ենք», - նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Դիտվել է՝ 4926

Մեկնաբանություններ