Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողներից են. նրանց առողջական վիճակը լավ է

Հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողներից են. նրանց առողջական վիճակը լավ է
28.01.2021 | 21:20

Բաքվից հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են՝ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

«Անուն–ազգանունները կհրապարակվեն։ Հինգն էլ Շիրակի մարզի 62-ի ցուցակից են, այդ 62-ից առաջին խումբն էր սա»՝ ասաց Ավագյանը՝ ավելացնելով, որ նրանց նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրեական մեղադրանքները բարդացրել են զինծառայողների վերադարձման գործընթացը, բայց այն, որ առաջին խումբը արդեն Հայաստանում է, նշանակում է` գործընթացը առաջ է գնում։ «Ես տղաներին տեսա, նորմալ են, առողջական վիճակը լավ է, հիմա բժշկական հետազոտություն են անցնում, հետո արդեն կհանդիպեն ընտանիքների հետ», – ասաց նա։

Դիտվել է՝ 3920

Մեկնաբանություններ