«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 167088

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 167088
01.02.2021 | 13:16

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 62-ով՝ հասնելով 167088-ի, գրանցվել է մահվան 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 281-ով և հասել 157800-ի, իրականացվել է 1473 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 649993-ի: Մահերի թիվը հասավ 3853-ի: Բուժվում է 5435 մարդ

Դիտվել է՝ 8216

Մեկնաբանություններ