Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են

Ասում են
28.03.2022 | 07:23

Եթե Թուրքիան ու Ադրբեջանը որոշել են վերսկսել ռազմական գործողությունները, Ռուսաստանը, որը 2020 թվականի նոյեմբերի 10-ից իր վրա է վերցրել Արցախի պաշտպանության համար պատասխանատվությունը, պետք է կողմնորոշվի՝ ինքն այդ գործառույթն ի վիճակի՞ է կատարել, թե՞ ոչ։

Հիմա շատ անորոշ վիճակ է հայկական կողմի համար, որովհետև մի կողմից ռուսական զորքերի ներկայությունը կա, մյուս կողմից արդեն հիմա երևում է, որ իրենք ի վիճակի չեն որևէ հակազդեցություն ունենալ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին։ Ըստ էության, դա կնշանակի պատերազմի վերսկսում, և Հայաստանը դրանից բխող բոլոր քայլերը պետք է անի։ Հայաստանը չի կարող իր վրայից հանել արցախահայության պաշտպանության պատասխանատվությունը։

Եվ կամա թե ակամա նման զարգացումների դեպքում, եթե Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հիմա չգտնեն ստեղծված իրավիճակի դիվանագիտական լուծում, մեզ համար պատերազմը դառնում է անխուսափելի:


Անդրիաս Ղուկասյան

Դիտվել է՝ 33203

Մեկնաբանություններ