ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ստի, ամբոխավարության, դեմագոգիայի, սպառնալիքների, ատելության խոսքի ասպարեզում նա մրցակից չունի. Ստեփան Դանիելյան

Ստի, ամբոխավարության, դեմագոգիայի, սպառնալիքների, ատելության խոսքի ասպարեզում նա մրցակից չունի. Ստեփան Դանիելյան
04.06.2022 | 11:22

Նիկոլին կարելի է հաղթել ոչ թե իր զինատեսակներով, այլ ճիշտ հակառակ ռազմավարությամբ:
Մի եղեք Նիկոլ:


Հին Կտակարանի կենտրոնական դրվագներից է Դավթի ու Գողիաթի մենամարտը։ Իսրայելի ու Փղշտանի (այսօրվա լեզվով' Պաղեստինի) զորքերը դեմ դիմաց կանգնած էին, ու հսկա, երկաթյա զրահներով պատված Գողիաթը մենամարտի մարտահրավեր է նետում իսրայելցիներին։ Ոչ ոք չի համարձակվում ընդունել Գողիաթի մարտահրավերը, բացի երիտասարդ, փոքրամարմին հովիվ Դավթից։


Նա հրաժարվում է զրահաբաճկոնից ու ծանր զենքերից, որովհետեւ հասկանում է, որ ծանրաշարժ հսկա Գողիաթի զենքերով և մարտ վարելու նրա կանոններով հաղթելու շանս չունի։ Դավիթը հակառակ մարտավարությունն է ընտրում. իր առավելությունն էր շարժունակությունն ու հեռահար մարտը, այսինքն՝ պարսատիկն ու քարերը։ Մի խոսքով, քարով խփում է Գողիաթի գլխին ու սպանում։ Դավիթը գնահատում է իրավիճակն ու ընտրում ճիշտ ռազմավարություն։
Գանք Նիկոլին ու ընդդիմությանը։ Ընդդիմությունը Նիկոլին ցանկանում է հաղթել իր զինատեսակներով' դեմագոգիա, պոպուլիզմ, ամբոխավարություն, դեստրուկցիա, հանրային հիստերիայի սերմանում ու մերժման կարգախոսներ։


Այդ զինատեսակներն ու մարտավարությունը Նիկոլինն են, ու այստեղ ինքն անգերազանցելի է։ Ստի, ամբոխավարության, դեմագոգիայի, սպառնալիքների, ատելության խոսքի ասպարեզում նա մրցակից չունի։ Նիկոլին կարելի է հաղթել ոչ թե իր զինատեսակներով, այլ ճիշտ հակառակ ռազմավարությամբ ու մարտավարությամբ, այսինքն, պետք է հակառակ որակները ցուցադրել:

Դիտվել է՝ 7110

Մեկնաբանություններ