Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Բոլթոնից մինչև Փելոսի․ դեժավյու. Անդրանիկ Թևանյան

Բոլթոնից մինչև Փելոսի․ դեժավյու. Անդրանիկ Թևանյան
18.09.2022 | 09:32

Ջոն Բոլթոնի այցին հաջորդած իրադարձությունների մասին հուսով եմ չեք մոռացել։ Մոռացողների համար հիշողության փոքրիկ թարմացում անեմ։
Բոլթոնը հայ ժողովրդին առաջարկում էր ձերբազատվել դարավոր կաղապարներից, այն է՝ մտնել հակառուսական դաշտ, հանել ռուսական ռազմաբազան Հայաստանից, Արցախը զիջել Ադրբեջանին, թեքվել դեպի Թուրքիա ու Արևմուտք։


Բոլթոնի այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է փակվել Իրան-Հայաստան սահմանը։
Ի դեպ, Բոլթոնը ԱՄՆ-ում շատ բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձ էր։ Նրա այցն իշխող խմբակը դարակազմիկ էր համարում։
Բոլթոնի այցն, իրոք, դարակազմիկ դարձավ, բայց Թուրքիայի ու Ադրբեջանի համար․ Արցախի պետականությունն ընկավ, տարածքները հանձնվեցին, թշնամին մտավ Շուշի, հազարավոր զոհեր եղան:


Բոլթոնի այցը «հեռավոր» 2018-ին էր։
Հիմա էլ Նենսի Փելոսիի այցն է իշխանական խմբակը ներկայացնում որպես դարակազմիկ:

Դիտվել է՝ 9076

Մեկնաբանություններ